

ԷկոԼուր
Թռչկանի ջրվեժի պահպանության խումբը բլոկադա է հայտարարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջին: Ֆեյսբուքում ակտիվիստները տարածել են հայտարարություն, որի համաձայն` 5 ժամվա ընթացքում բվարչապետի սոցիալական էջը գտնվելու է 2008թ. ՀՀ կառավարության կողմից բնության հուշարձան ճանաչված Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման վերաբերյալ տեղեկատվական նյութերի, լուսանկարների, տարբեր հաղորդագրությունների կրակահերթի տակ: Ակտիվիստները պահանջում են հատուկ պահպանվող տարածքից դուրս բերել ծանր տեխնիկանեւ դադարեցնել շինարարական աշխատանքները:
Հոկտեմբեր 12, 2011 at 12:08
