Թռչկանում ավիրածություններն արդեն նկատելի են (լուսանկարներ)

Թռչկանում ավիրածություններն արդեն նկատելի են (լուսանկարներ)

ԷկոԼուր

Թռչկանի ջրվեժի շրջանում էկելեգիական վիճակն արդեն փոխվում է դեպի վատը: Էկոլոգների եւ երիտասարդ ակտիվիստների այս կարծիքի հետ համակարծիք են նաեւ մասնագետներն ու անկախ փորձագետները: Հոկտեմբերի 22-ին Թռչկանի պահպանության խմբի ակտիվիստներին միացան նաեւ WWF-ի փորձագետները, որպեսզի տեղում ուսումնասիրեն իրավիճակը:

«Մենք սկսեցինք ամբողջ էկոհամակարգի իրավիճակը դիտարկել մինչեւ Թռչկանի ջրվեժը` սկսած գետի կիրճից եւ սարերի լանջերից եւ վերեւում` 1700 մետրից ավելի բարձրության վրա: Ջրվեժից ոչ հեռու արդեն իսկ մեկ փոքր ՀԷԿ կառուցված է: Մենք նկարահանեցինք, եւ տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է պակասում ջրի ծավալը  ամբողջ ջրաբաշխման հատվածում: Փաստացիորեն գետ արդեն չկա: Նույնիսկ տարվա այս եղանակին դա պարզապես  առվակ է:  Հիմա Թռչկանից 1կմ հեռավորության վրա մտադիր են եւս մեկ ջրաբաշխիչ ստեղծել, ամբարտակ կառուցել: Արդեն իսկ կառուցվող նոր ՀԷԿ-ի տարածքում տեսանելի է, որ գետի ափին լցված թումբերը փոխել են նրա հունը»,- ասում է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նա ընդգծում է,որ Թռչկանը պարզապես ջրվեժ չէ եւ ոչ էլ պարզապես ջրի զանգված, որը ներքեւ է թափվում: Դա կենդանի, լիարժեք էկոհամակարգ է, որի համար ջուր է հարկավոր նրա ամբողջ տարածությամբ: «Դա եւ ջրվեժ է, եւ կիրճ, եւ գետեր, եւ հրաշալի լանդշաֆտներ:  Կիրճի արեւելյան լանջին անտառ է ձգվում: Կա նաեւ կաղամախու պուրակ: Դա Հայաստանի համար հազվադեպ հանդիպող տեսակ է, մեզ մոտ ընդամենը երկու նման պուրակ կա: Եթե մեկ ՀԷԿ էլ ավելանա, ապա մի քանի տարի անց անտառը կարող է չորանալ: Մեր տվյալներով` այս տարածքում հանդիպում են այծյամներ եւ արջեր: Էկոհամակարգի ոչնչացմամբ այս տեսակները նույնպես կոչնչանան»,- ասում է Մանվելյանը:

Նա անհանգսություն է հայտնում Թռչկանի ճակատագրի կապակցությամբ: «Շինարարներն արդեն սկսել են փչացնել էկոհամակարգը` անտեսելով հասարակական զանգվածային բողոքը: Իսկ ի՞նչ կլինի, եթե այն մարի, եւ Թռչկանի ճակատագիրը մնա միայն ընկերության խղճին»,- հարցնում է Մանվելյանը եւ ավելացնում. «Մեզ համար ակնհայտ է, որ շինարարությունն անհրաժեշտ է դադարեցնել, հետեւել օրենքին, եւ Թռչկանը հանգիստ թողնել»:

Լուսանկարները` WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի



Հոկտեմբեր 25, 2011 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր