

ԷկոԼուր
«Ռոբշին» ընկերությունը դադարեցրեց Չիչխան գետի վրա` Թռչկանի ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական, տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով՝ «Ռոբշին» ՍՊԸ-ն հայտարարում է, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից»:
Ընկերությունը միաժամանակ հույս է հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ:
Հոկտեմբեր 31, 2011 at 18:17
