Փոքր ՀԷԿ Կապանին խմելու ջուր մատկարարող գետի վրա՞

Փոքր ՀԷԿ Կապանին խմելու ջուր մատկարարող գետի վրա՞

ԷկոԼուր

Սյունիքի մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ Գեղի գետի ջրահավաք ավազանում մի անգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվում, եւ որ նախագծերը փաստաթղթային ստուգման կամ շինարարական աշխատանքների սկսման փուլում են:

ՀԷԿ-երից մեկը պետք է կառուցվի Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որը Կապան քաղաքին մատակարարում է խմելու ջրի մոտ 50%-ը: Հենց դրա համար, մեր աղբյուրները կարծում են, որ նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի տեսանկյունից հաջող չէ:

Նաեւ տեղեկատվություն կա, որ փոքր ՀԷԿ-ի կառուցման այս եւ մնացած 9 նախագծերի հետեւում կանգնած է Ջ-յանների ընտանիքը:

Նշենք, որ «ԷկոԼուր»-ի կողմից դիտարկված փոքր ՀԷԿերի նախագծերի մեծամասնությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական չունի, կամ այդ հատվածը շատ թույլ է ներկայացված: Գետերն անձնագիր չունեն, նրանց տվյալները հին են եւ չեն համապատասխանում իրականությանը:

«ԷկոԼուր»-ը խնդրում է ՀՀ բնապահպանության նախարարությանը այս տեղեկատվությունը դիտարկել որպես ահազանգ եւ տեղեկացնել` Գեղի գետի ավազանում  փոքր ՀԷԿ-երի կառուցման որքա՞ն նախագիծ է ներկայացվել` բնապահպանական փորձաքննություն անցնելու համար, որքա՞ն նախագիծ է դրական եզրակացություն ստացել, եւ արդյո՞ք Գյարդի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը դրական եզրակացություն ունի:

Նոյեմբեր 17, 2011 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր