Մենք կարող ենք կորցնել Արզնի հանքային ջրի աղբյուրները

Մենք կարող ենք կորցնել Արզնի հանքային ջրի աղբյուրները

ԷկոԼուր

Մենք կարող ենք կորցնել Արզնի հանքային ջուրը: Նման անհանգստություն է հայտնում  ՀՀ ԱՆ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության եւ էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանը: Նրա խոսքերով` 1969 թվականից մինչեւ 2011 թվականն անցկացված մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից առաջ հորատանցքերում  ջրի հանքայնացումը  բարձրացավ գազային գործոնի հաշվին, իսկ երկրաշարժից հետո կտրուկ իջավ 11,2-ից մինչեւ 4,2: «Հորատանցքը գտնվում է բեկվածքի վրա եւ, ամենայն հավանականությամբ, դա որոշակի դեր խաղաց»,- ասում է Կ. Մայսուրյանը:

«Մենք եկանք եզրակացության, որ կարող ենք կորցնել Արզնի հանքային ջրի հորատանցքը նաեւ մարդկային գործոնի արդյունքում, նույնիսկ պարզ փականի պատճառով, որը տեղադրում են հորատանցքերում` ջրի ծախսը չափելու համար: Փոխվում է ջերմասիտճանը, СО2-ի պարունակություն եւ այլն: Ջուրը կարող է այլ ելք գտնել»,- եզրափակեց նա:

Հունիս 11, 2012 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր