

http://www.newsru.com/world/06mar2013/villages.html
Չինաստանի բլոգերները ստիպեցին կառավարությանը ընդունել «քաղցկեղային գյուղերի» գոյությունը, որտեղ շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված աննախադեպ մակարդակի է հասնում քաղցկեղով հիվանդացությունը: Ինչպես տեղեկացնում է «China Daily»-ն, հեռացող վարչապետ Վեն Ցզյաբաոն կառավարության աշխատանքի մասին հաշվետվությունում հատկապես նշել է, որ Չինաստանի համար կարեւոր է լուծել բնության աղտոտման խնդիրը`պայարել ոչ միայն ջրերի եւ գյուղերի բնակիչների փրկության համար, այլեւ պայքարել սմոգի դեմ, որը 2013թին հինգ անգամ հայտնվեց երկրի ավելի քան 10 նահանգների վրա:
«Շրջակա միջավայրի հիգիենան, օդի եւ ջրի մաքրությունը հասարակության առողջության հիմքն են: Մենք ուրախ ենք, որ վարչապետ Վեն Ցզյաբաոն աշխատանքի մասին հաշվետվության մեջ հայտարարեց, որ կոնկրետ միջոցառումներ կձեռնարկվեն, որպեսզի պայքարեն բնության, օդի եւ ջրի աղտոտման դեմ, որպեսզի հույս տան հասարակությանը»,- իրավիճակը մեկնաբանեց Չինաստանի Շրջակա միջավայրի նախարար Չեն Ժուն:
Սակայն կառավարության կողմից էկոլոգիայի հետ կապված հրեշավոր խնդիրները չէին ընդունվի առանց բլոգերների ակտիվ մասնակցության: Չինական Weibo միկրոբլոգերի ծառայությունում էկոակտիվիստ Դեն Ֆէիի շնորհիվ հնարավոր եղավ տարածել հրեշավոր վիճակագրություն. Շանդուն նահանգի Գուանցզյավա գյուղում հայտնաբերեցին ամբողջ մոլորակում ստամոքսի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր մակարդակը: Տեղեկատվությունը թափանցեց միջազգային համացանց, իրավիճակը որոշեց պարզել «The Financial Times» թերթը:
Տեղի բնակիչները թերթին ոչ միայն հաստատեցին քաղցկեղային հիվանդացությունների տխուր տվյալները, այլեւ պատմեցին, որ խմելու ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Ոչ հեռվում գտնվող ալյումինի գործարանի թափոնները թունավորում էին ոչ միայն ջրերը, այլեւ ջրհորերը, որոնք մարդկանց խմելու ջուր են մատակարարում: «10 տարի առաջ մեր գետերում ջուրն այնքան մաքուր էր, նույնիսկ հիմա խողովակներից հոսող ջրից էլ մաքուր»,- լրագրողներին պատմեց տեղի բնակիչը:
Ինչպես նշում է «CRI»-ն, մի քանի տարի առաջ Դեն Ֆեին արդեն բարձրացրել է Չինաստանի այսպես կոչված «քաղցկեղային գյուղերի» թեման եւ իր բլոգում հրապարակել քարտեզ, որտեղ նշված են ավելի քան 400 նման բնակավայրեր: «Financial Times»-ը հայտնում է, որ Չինաստանում լրջորեն աղտոտված է գրունտային ջրերի 70%-ը:
«The Daily Mail»-ը հրապարակում է Չինաստանի ջրերի լուսանկարները, որոնցից որոշները վառ կանաչ գույնի են ծովային ջրիմուռների պատճառով: Իսկ «Greenpeace»-ի կայքում Ցզյանսու քաղցկեղային գյուղից լուսանկարների հաշվետվություն է տեղադրված, որի բնակիչներն առաջ ձկնորսությամբ էին զբաղված, բայց հիմա կեղտոտ ջրերում օրեր շարունակ չեն կարողանում ձուկ որսալ, եւ ընտանիքներից շատերը ամբողջ անդամներով տառապում են քաղցկեղով:
Մարտ 07, 2013 at 13:40
