

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը ստուգումներ կիրականացնի Դալար գյուղի ջրանցքում ձկների անկման եւ բերքի փչանալու դեպքի առնչությամբ:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի բաժնի պետ Արմեն Վարդանյանը, մամուլում հրապարակված տեղեկատվության հիման վրա նախարարությունում թեժ գիծ է բացվել եւ բնապահպանական տեսչությանը հանձնարարվել է տեղում ստուգումներ իրականացնել: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Նշենք, որ www.shamshyan.com կայքը տեղեկացրել էր, որ հուլիսի 15-ին Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել են, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: Գյուղացիներն իրենց ցանքատարածությունները ջրել են ջրանցքի ջրով, որի մեջ հատնաբերվել են շատ սատկած ձկներ: Գյուղացիների կարծիքովч մեղավորը Արարատի մարզում գործող «Արտաշի» գինու գործարանն է, որը ծիրանի մթերումը կատարելուց հետո քիմիական նյութերով լվացել է մթերման պարագաները, ինչից հետո էլ կեղտաջրերը բաց է թողել ջրանցքը:
Լուսանկարը վերցված է www.shamshyan.com կայքից
Հուլիս 15, 2013 at 17:43
