ԷկոԼուր
Պայթել է Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակը, եւ ջուրը ողողել է գյուղացիների ցանքատարածությունները: Այս մասին հայտնում է «S.O.S. Արգիճի» խումբը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից: «Խողովակաշարը չդիմացավ ջրի ճնշմանը և ամբողջ ջուրը դուրս հորդելով խողովակաշարից հարակից ցանքատարածքները հեղեղեց: Գուղացիներն անելանելի վիճակում են»,- նշված է խմբի հաղորդագրության մեջ: Պատահարը տեղի է ունեցել հուլիսի 18-ին`ժամը մոտ 18:00-ին:
Լուսանկարները Վարդան Գալստյանի
Հուլիս 19, 2013 at 10:56