

ԷկոԼուր
Դիլիջան տանող ճանապարհը` շրջադարձերի մոտ, սողանքի վտանգի տակ է: Նոյեմբերի 9-ին ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, թե ինչպես է ճանապարհի կողքի սարից հողի մի զգալի շերտ ծառերի հետ միասին առանձնացել եւ հոսում ցած:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այս ահազանգի վրա` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար, հակառակ դեպքում չենք խուսափի դժբախտ պատահարներից, առավել եւս հիմա, երբ անընդհատ տեղացող անձրեւները նպաստավոր պայմաններ են ստեղծել սողանքների ակտիվացման համար:
Նոյեմբեր 11, 2013 at 17:17






