

ԷկոԼուր
Այսօր առավոտյան Գառնիի բնակիչները փակել են Գառնի-Երեւան մայրուղին, նրանց միացել են բնապահպան ակտիվիստները՝ պահանջելով դադարեցնել Ազատի կիրճի ավիրումը: Ինչպես հայտնում է ԷկոԼուրի աշխատանքային խումբը Գառնիից, բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս մեքենաներին եւ զբոսաշրջիկներին անցնել մայրուղով:
Ազատի կիրճ է մտել ծանր տեխնիկա, որը առաջ գնալով ավիրում է Ազատի կիրճի ամենահայտնի տեսարժան վայրերը, ոչնչացնում է ծաղկող ծառերը: Այսպես մեկնարկել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը:
Բնակիչների հիմնական 3 պահանջներն են՝
- ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը
- դադարեցնել Քաղցրաշենի անօրինական ծրագրի իրականացումը
- դուրս բերել ծանր տեխնիկան Ազատի կիրճից:
Մանրամասները շուտով:
Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի
Ապրիլ 13, 2016 at 11:56


