

ԷկոԼուր
Ազատի կիրճում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները դադարեցվել են, սակայն բնակիչները դեռ ճանապարհը չեն բացում: «Մենք գառնեցիների հետ իջանք Ազատի կիրճ և տեսանք՝ ինչպես են տեխնիկայով ջարդում ժայռերը: Մենք զգուշացրեցինք, որ եթե չդադարեցնեն աշխատանքները, կպառկենք տրակտորների տակ: Նրանք անջատեցին տեխնիկան և դադարեցրեցին աշխատանքները»,- Էկոլուրին հայտնեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:
Այս պահին Գառնի համայնքում են ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրանք բանակցություններ են վարում գառնեցիների հետ, ովքեր առավոտվանից փակել են Գառնի-Երևան ճանապարհը՝ բոյկոտելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ: Բնակիչները պնդում են, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ ծանր տեխնիկան դուրս չբերվի Գառնիի վարչատնտեսական տարածքից:
Ապրիլ 13, 2016 at 18:31
