Երեւանյան լճի տարածքը՝ աղբանոց (Լուսանկարներ)

Երեւանյան լճի տարածքը՝ աղբանոց (Լուսանկարներ)

ԵՊՀ-ի ուսանողուհի Լիլիթ Ենոքյան հատուկ ԷկոԼուրի համար

Երեւանյան լիճը 2016թ-ին մարտին ունեցել է 4-րդ դասի «անբավարար» որակի ջուր: Ըստ ՀՀ բնապահպանական նախարարության  ‹‹Շրջակա  միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն››  ՊՈԱԿ-ի՝ աղտոտվածությունը պայմանավորված է ջրում ամոնիումի, նիտրիտ իոնի, ընդհանուր անօրգանական ազոտի, նիտրատ իոնի, ֆոսֆատ իոնի մեծ քանակությամբ:

Բացի ջրի աղտոտվածությունից աղտոտված են նաեւ լճի ափերը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը  հարակից լճի ափամերձ տարածքի ամբողջ երկայնքով աղբ է եւ գարշահոտություն: Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Այսօր լճի շրջակայքում ստեղծված հակասանիտարական վիճակը  մարդկանց միայն վանում է: Մինչդեռ նախկինում այն եղել է երեւանցիների սիրված հանգստի գոտիներից: «Հաճախ էինք լողում  Երեւանյան լճում , ձուկ էինք բռնում, մաքուր էր ամեն ինչ: Այն  ժամանակ՝  Խորհրդային Միությունում  ոչ ոք չէր կարող աղբ նետել ,  բացառվում էր»,- ասում են տարեց երեւանցիները:

 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝ Լիլիթ Ենոքյանի

Մայիս 24, 2016 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր