

ԷկոԼուր
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից չվերահսկվող արդյունաբերական արտահոսքերի եւ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ չիրականացնելու արդյունքում Ախթալա քաղաքում եւ եւ շրջակայքում հայտնվել են աղտոտման վտանգավոր աղբյուրներ: Դա Ախթալայի հանքավայրն է, որի ստորգետնյա հանքի միջով անցնում է Ախթալա գետը` ելքում հավաքելով ծանր մետաղների մի ամբողջ փունջ: Դա բազմաթիվ վայրերում արդյունաբերական լցակույտերի կուտակումն է եւ Նազիկի ու Նահատակի պոչամբարները: Թունավոր հոսքերը լցվում են Ախթալա գետ, տարածվում շրջակա միջավայրում: Հենց այս արտահոսքերի պատճառով Ախթալա գետը նման է պոչատարի: Վերջերս
«Civil Voice» ՀԿ-ին հաջողվեց տեսանկարահանել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գիշերային արտանետումները:
Ապրիլ 17, 2015 at 15:10
