

ԷկոԼուր
50 տարվա ընթացքում Հայաստանի օդի ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով: Չափումները կատարվել են 2012թ. եւ համեմատվել 1960թ. տվյալների հետ: Նման չափումներ արվել են նաեւ 2006թ, եւ պարզվել է, որ այդ ժամանակ ջերմաստիճանը բարձրացել է 0,85 աստիճանով: Այս մասին հայտարարում է «Խազեր» հասարակական կազմակերպությունը: Եթե համեմատենք Հայաստանում նկատվող փոփոխությունները համաշխարհային տվյալների հետ, ապա պարզվում է, որ աշխարհում այդ ժամանակաշրջանում ջերմաստիճանը բարձրացել 0,7 աստիճանով: Այսինքն` Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման տեմպերը գերազանցում են գլոբալ տաքացմանը:
Մայիս 10, 2013 at 14:15
