Թուրքական ոստիկանությունը Գեզիի պուրակում 80 ցուցարար է ձերբակալել

Թուրքական ոստիկանությունը Գեզիի պուրակում 80 ցուցարար է ձերբակալել

News.am

Թուրքական ոստիկանությունը հուլիսի 8-ի երեկոյան Գեզիի պուրակում տեղի ունեցած հանրահավաքների արդյունքում ձերբակալել է 80 ցուցարարների: Առնվազն մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տարվել գլխուղեղի վնասվածքով:

Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրային ատրճանակներ՝ մի քանի հազար ցուցարարների ցրելու համար, գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին իշխանությունները երկարատեւ դադարից հետո կրկին բացել էին պուրակը այցելությունների համար, սակայն արդեն մի քանի ժամ անց որոշում է կայացվել փակել այն՝ ծրագրված բողոքի ակցիայի նախաշեմին:

Հանրահավաքն ուղղված էր երկրի վարչապետ Էրդողանի վարած քաղաքականության դեմ, դրան մասնակցել են հազարավոր մարդիկ:

Հուլիս 09, 2013 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր