

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն այն մասին, որ որ փոքր ՀԷԿ-ի պատճառով չորացել է ջրվեժը: «Այս անգամ խոսքը Արփա գետի աջակողմյան Հեր-Հեր վտակի մասին է, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր: Նկարներից պարզորոշ երևում է, թե ինչպես են գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ ջրվեժից շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում»:
«ԷկոԼուր»-ի նկատառում. Հենց այդպես է իրականացվում փոքր ՀԷԿ-երի կառուցման սխեման: Ակնհայտ է, սխեման արագ վերանայման կարիք ունի, քանի որ նրանում նման քանակությամբ ՀԷԿ-երի տեղակայման համար իրական պայմանները հաշվի չեն առնվել: Շինարարությունը կատարվում է հատուկ պահպանվող տարածքներում, Սեւան թափվող գետերի վրա՝ այսինքն անտեսելով երկրի բնապահպանական օրենսդրությունը:
Հուլիս 18, 2012 at 01:22
