Հովհաննես Շողիկյան, «Ազատություն» ռադիոկայան, Antarner.net
Հայաստանում շեշտակիորեն աճել է հրդեհների թիվը։ Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներից առավել տուժել են Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերը։ Գեղարքունիքի մարզում հրդեհի պատճառով 1 զոհ է գրանցվել:«Հունիս ամսից արդեն զգացել ենք այդ տարբերությունը։ Եթե 2009 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տեղի էր ունեցել 131 հրդեհի դեպք, ապա այս տարվա հունիսին արդեն 348 էր։ Այսինքն 217-ով արդեն ավելացել է», – չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը: Ընդ որում, ամփոփված տվյալները վերաբերում են մինչեւ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածին, մինչդեռ, ինչպես փաստում են պատկան մարմինները, այս տարի գրանցված հրդեհների մեծ մասը տեղի է ունեցել հուլիսին։
Օգոստոս 05, 2010
