Արտադրական պինդ թափոնների տեղադրման տեղամասի ստեղծման հայտի հանրային քննարկում՝ Թեղուտում

Արտադրական պինդ թափոնների տեղադրման տեղամասի ստեղծման հայտի հանրային քննարկում՝ Թեղուտում

Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին Լոռու մարզի Թեղուտ բնակավայրում ( 3-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող հյուրանոցային համալիր) տեղի կունենա «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արտադրական պինդ թափոնների տեղադրման տեղամասի ստեղծման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):

Հայտի համաձայն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է արտադրական թափոնների համար 2 տիպի պահեստարան ստեղծել: a տիպի պահեստային տարածքում պետք է տեղադրվեն բանեցված սնդիկային լամպեր, լյումինեսցենտային և սնդիկ պարունակող խողովակներ և խոտան: b տիպի պահեստային տարածքում՝ կարծրացած տարասեռ պլաստմասե խառնուրդների թափոններ: Պահեստային տարածքները տեղաբաշխվելու են ընկերության տարածքում:

Հունվար 26, 2021 at 18:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր