

ԷկոԼուր
Լոռու մարզի Խառատանոց գետը շուտով կհոսի բետոնապատ հունով: Գետի հունը բետոնապատվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում: «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը, պատասխանելով «ԷկոԼուր»-ի հարցին, հայտնեց, որ շարունակվում է երկու գետերի` Խառատանոցի եւ Դուքանաձորի ջրատարի շինարարությունը, որոնց ջրերը պետք է ջրատար ուղղվեն Խառատաձորի կիրճի մոտից: Կիրճը պետք է չորացվի եւ օգտագործվի պոչամբարի համար եւ լցակուտային ապարների համար:
Իրենց հերթին Թեղուտ գյուղի բնակիչներն ասում են, որ շուրջ մեկ ու կես տարի իրենք չեն օգտագործում Շնող գետի ջուրը, քանի որ ջրի որակը փոխվել է:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանն ասաց, որ գյուղը օգտվում է երեք բնական աղբյուրներից: Երկուսի ջուրը որակյալ խմելու ջուր է, իսկ երրորդինն օգտագործվում է տեխնիկական նպատակներով:
Ստեփանավան-Նոյեմբերյան խմելու ջրի ջրագիծը, որին գյուղը պետք է մինա, դեռ Թեղուտ չի հասել: Սակայն համայնքը ակնկալում էր, որ ջրագիծը Թեղուտ պիտի հասներ դեռ 2010թ. վերջին:
Հունիս 14, 2011 at 16:52



