ԳԷՀ
Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր Դրամաշնորհային Ծրագիրը (ՓԴԾ) հայտարարաված դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունման կապակցությամբ կազմակերպում է խորհրդատվական հանդիպումներ շահագրգիռ ազգային ՀԿ-ների հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում (Չարենցի 1, 2-րդ հարկ, հեռ. 57-47-43; 57-51-48) ս.թ. հունիսի 8-ին, ժամը 16.00-ին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ ԳԷՀ ՓԴԾ-ի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանին հետևյալ հեռախոսահամարով 56-60-73 (հվ. 116) կամ Էլ. փոստով [email protected]:
ԳԷՀ ՓԴԾ-Հայաստանի Երկրի ծրագրային ռազմավարությանը և հայտերի ձևակերպման պահանջներին կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ ինտերնետային կայք էջից http://www.undp.am/?page=TendersAnnouncements:
Հունիս 02, 2009
