ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 140․000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 246․770․000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 770․000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ (161.200 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 942․500 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50․000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 11․470․000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 140․000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 235․250․000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70․000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400․000 դրամի չափով վարչական տուգանք։
Սեպտեմբեր 08, 2020 at 17:31