

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 1․032․390 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2․672․000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 7 գործ (643 500 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.844.440 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12․449․472 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 53․600 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․290․000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 640․000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 292․000 դրամի չափով վարչական տուգանք
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 59․400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 130․000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում հաշվարկվել է 279․390 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 680․000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 230․000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 դրամի չափով վարչական տուգանք։
Սեպտեմբեր 14, 2020 at 11:11
