Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 6 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 6 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ․ սեպտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 600․000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 3․639․912 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․830․000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ ( 672․300 դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 765․000 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 42․750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800․000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 400․000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 3․597․162 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 930․000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150․000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

Սեպտեմբեր 23, 2020 at 13:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր