Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի երկու նոր փոխնախարար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի երկու նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ․ սեպտեմբերի 22-ի 1078 - Ա և 1077 -Ա որոշումներով Տիգրան Սիմոնյանը և Աննա Մազմանյանը նշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ։   
 
Տիգրան Սիմոնյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1980 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

  • 1996 թվականին ավարտել է ք.Աբովյանի N10 միջնակարգ դպրոցը (գերազանցությամբ):
  •  2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ):
  • 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ):
  • 2005 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2004 թվականին պաշտպանել է «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը ՀՀ-ում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն), դոցենտ:
  •  Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի:
  • Վերապատրաստվել եւ մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում եւ եւ Ավստրիական հանրապետությունում:

Աշխատանքային գործունեություն

  • 2002-2005 թվականներին ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005թվականից առ այսօր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:
  • ՀՀ իրավաբանների միության անդամ է: 
  • 2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:
  • 2015-2019թ.թ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
  • 2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախհանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):
  • 2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա 
 
Աննա Մազմանյանի կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
03.08.1980 Երևան, ԽՍՀՄ.

Կրթություն
•   2020 Մայիս-Օգոստոս Princeton University, Փրինսթոն,ԱՄՆ (առցանց)
• Պետական կառավարման իրականացում բարդ տարածաշրջաններում
Erasmus University Ռոտերդամ, Հոլանդիա (առցանց)
• Տեղական տնտեսական զարգացում Macquarie University, Սիդնեյ, Ավստրալիա (առցանց)
• Ռիսկերի կառավարում` տնօրենների խորհդի աշխատանքի շրջանակներում 2007 Institute of Directors Լոնդոն, Մեծ Բրիտանիա
• Կորպորատիվ քարտուղարների պրակտիկ դասընթաց, 2004
Պլեխանովի ակադեմիա, Ռուսատան, Մոսկվա
• Արժեթղթերի հիմնական դասընթացի որոկավորման քննություն
(քննությունը հանձնված է) 2002-2004, Մոսկվայի պետական արտաքին հարաբերությունների համալսարան Ռուսատան, Մոսկվա
• Միջազգային դրամական և վարկային հարաբերություններ՝ ասպիրանտուրա, 2000 Allians Factors Մոսկվա, Ռուսաստան
• SWIFT համակարգի հիմունքներ; Միացում SWIFT -ին
• Կանխիկ վճարումներ և գործողություններ SWIFT համակարգով
1998, Harvard University, Քեմբրիջ, ԱՄՆ
• Միջազգային բիզնես
• Արևմտաեվրոպական քաղաքականություն, 1997-2002
Մոսկվայի պետական արտաքին հարաբերությունների համալսարան
• Միջազգային տնտեսական հարաբերություների ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

2019թ․ նոյեմբեր – առ այսօր Gastronomic Camp Armenia, Երևան, Հայաստան ծրագրի հիմնադիր
Հայաստանի գաստրոնոմիական քարտեզի մշակման համար ստեղծված յուրահատուկ ծրագիր, որը նաև միտված է տալ ոլորտի ներկայացուցիչներին բարձրորակ գիտելիք մարզերում։ Հայաստանի ճանաչելիության և գրավչության բարձրացում տեղական մթերքների մրցունակության բարձրացման միջոցով։ Նոր ներդրումների ներգրավման
միջոց։
2015 - առ այսօր Yerevan Food Fest Երևան, Հայաստան
փառատոնի հիմնադիր «Yerevan Food Fest»-ը, ռեստորանային ուտեստների, ռեստորանային մշակույթի և վարպետության դասերի քաղաքային ամենամյա փառատոն է։ Փառատոնին մասնակցություն են ցուցաբերել հյուրընկալության ոլորտի ավելի քան 100 համաշխարհային մակարդակի մասնագետներ և լրագրողներ։
2005 – 2009 Անկախ տնօրենների ասոցացիա, Մոսկվա, Ռուսաստան
նախագծերի ղեկավար
Ռուսական միջին և խոշոր ընկերությունների համար խորհրդատվություն մասնավոր կառավարման ոլորտում։ Տնօրենների խորհրդի անդամների հավաքագրում։ Մոսկվայում և Լոնդոնում թրեյնինգների կազմակերպում IPO իրականացնող ընկերությունների համար։
Չափորոշիչների մշակում և առաջին Indipendent Directors Award
մրցանակաբաշխության կազմակերպում Ռուսաստանում (2006)
2002-2004 Մոսկվայի պետական արտաքին հարաբերությունների համալսարան, Միջազգային փոխարժեքի և վարկային հարաբերությունների ամբիոնի դասախոս
2000-2002 ROSSWIFT Մոսկվա, Ռուսաստան
խորհրդատու, թարգամանիչ։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարքեթինգ
Մենեջմենթ
Ռիսկերի կառավարում
Կորպորատիվ կառավարում
HR մենեջմենթ
Project management

• Դասավանդման, խորհրդատվական, տարածաշրջանային նախագծերի մշակման, մեծ միջոցառումների կազմակերպման փորձ,
• Բանակցությունների վարում, միջազգային կազմակերպությունների հետ
համագործակցության փորձ
• Բարդ իրավիճակների գնահատում և որոշումների կայացում
119261 Մոսկվա, Լենինսկի պողոտա., 78-129.

Լեզուներ` 
Հայերեն (մայր լեզու),
Ռուսերեն (մայր լեզու),
Անգլերեն - սահուն,
Ֆրանսերեն – տարրական մակարդակ

 

Սեպտեմբեր 23, 2020 at 12:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր