

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի հայրենակիցներ.
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»,- նշված է ՀՀ վարչապետի գրառման մեջ:
Ռազմական դրություն է հայտարարած նաև Արցախում: Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեժանի զինուժը լայնամասշտաբ մարտական գործողություններ է իրականացնում Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում։ Հակառակորդն ունի կորուստներ։
Սեպտեմբեր 27, 2020 at 13:18