

Շրջակա միջավայրի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:
«Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը, Շրջակա միջավայրի նախարարության կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:
Հորդորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ վերոհիշյալ տարածք մեկնելուց և կարգը շրջանցելով մուտք չգործել արգելոցի տարածք։
Հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք հընթացս»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Սեպտեմբեր 30, 2020 at 16:08
