Վերջին շրջանում ՀՀ Լոռու մարզի անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառախախտման մի շարք դեպքեր:
Մասնավորապես, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել են.
1. Բոխի տեսակի 1 ծառ ապօրինի հատելու և 0,06 խմ վառելափայտ ապօրինի մթերելու դեպք: Լոռու մարզի բնակիչ Ս. Կ.-ի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք, բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 20.200 դրամ:
2. Հաճարենի տեսակի 1 ծառ ապօրինի հատելու և 0,2 խմ վառելափայտ ապօրինի մթերելու դեպք: Լոռու մարզի բնակիչ Գ. Մ.-ի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասը՝ 59.700 դրամի չափով:
3. Ապօրինի 1,3 խմ թափուկ վառելափայտ մթերելու դեպք: Լոռու մարզի բնակիչ Ա․Ղ․-ի նկատմամբ նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք, բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 23.400 դրամ:
4. Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից ստացված գրությունների հիման վրա տեսչական մարմինը պարզել է, որ Լոռու մարզի բնակիչներ Գ.Մ․-ն և Ս.Բ-ն ապօրինի մթերել են 0,7-ական խմ վառելափայտ, առաջինի դեպքում վնասը հաշվարկվել է 12.600 դրամի, իսկ երկրորդի համար` 25.200 դրամի չափով: Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Խ.-ն էլ ապօրինի հատել է 1 ընկուզենի տեսակի ծառ, վնասը կազմել է 184.500 դրամ:
5. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության հիման վրա պարզվել է, որ «Եղեգնուտի անտառպետության» թիվ 8-րդ պահաբաժնում Լոռու մարզի բնակիչ Հ. Ա-ի կողմից ապօրինի հատվել է 1 բոխի տեսակի ծառ, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 18 հազար դրամ: Հարուցվել է վարչական վարույթ։
ՀՀ ոստիկանության կողմից.
1. Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օգոստոսի 16-ին Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել նույն գյուղի մի բնակչի վարած «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր 1,5 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
Օգոստոս 18, 2020 at 13:08