Անտառխախտման դեպքեր «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերում

Անտառխախտման դեպքեր «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերում

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության «Դսեղի» և «Արծվաբերդի»  մասնաճյուղերում ս․ թ․ հունիսի 25-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահտավածում արձանագրվել է անտառխախտման 2 դեպք։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Մասնավորապես՝ «Դսեղի» անտառտնտեսությունում հատվել է մեկ հաճարենի, իսկ «Արծվաբերդի» անտառտնտեսությունում փորձ է արվել ապօրինի փայտանյութի տեղափոխում իրականացնել թափուկից։

Դեպքերի վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։ Անտառախախտման դեպքերը բացահայտվել են։

Հուլիս 06, 2020 at 19:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր