Ծավ բնակավայրի մոտակայքում 9000 ծառ է տնկվել

Ծավ բնակավայրի մոտակայքում 9000 ծառ է տնկվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղը Ծավ բնակավայրի մոտակայքում՝ 2 հա տարածքի վրա, ծառատնկման աշխատանքներ է իրականացրել։ 

Ընդհանուր տնկվել է  9 հազար տնկի, որից՝ 5 հազարը ընկուզենի, 4 հազարը՝ ուղեկցող այլ ծառատեսակներ (կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։

Ծառատնկումն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Հուլիս 14, 2020 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր