Հայ-ադրբեջանական պատերազմ, օր 4-րդ

Հայ-ադրբեջանական պատերազմ, օր 4-րդ

Հայ-ադրբեջանական պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի Պաշտպանության Բանակի հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում Պաշտպանության Բանակն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ, նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»,- գրել է նա։

Շուշան Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ «Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ»,- գրել է նա։

Լուսանկարը՝ «Զինուժ Մեդիա», Սիփան Գյուլումյան

Սեպտեմբեր 30, 2020 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր