

Հայաստանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն այս գիշեր Հայաստանի տարածքում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երկնքում, հայտնված թշնամու 4 անօդաչու թռչող սարք ոչնչացրեցին: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում:
Հայաստանի ՀՕՊ ուժերն արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը:
... Չորրորդն էլ ոչնչացվեց:
Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք»,- գրել է ՀՀ վարչապետը:
Այս կապակցությամբ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է. «Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։
Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու»։
Հոկտեմբեր 02, 2020 at 01:20