ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: 

Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: 

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 

www.mfa.am

Հոկտեմբեր 06, 2020 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր