

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպմանը կհաջորդի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Հանդիպման օրակարգի առանցքային կետը Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Պաշտոնական այցի շրջանակում Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հոկտեմբեր 12, 2020 at 14:16
