Միլան քաղաքն ընդունել է Արցախի անկախությունը

Միլան քաղաքն ընդունել է Արցախի անկախությունը

Հոկտեմբերի 15-ի երեկոյան Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը և թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Միլանի քաղաքային խորհրդի անդամ, անկախության գործընթացի նախաձեռնողներից Մաթեո Ֆորտեն: 

«Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ Քաղաքային խորհուրդը հենց նոր հաստատեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող և Արցախի Հանրապետության ճանաչման մասին իմ միջնորդությունը: 1997 թ. Պալացցո Մարինոյի քվեարկությունից հետո, որով առաջին անգամ քաղաքապետարանը ճանաչեց քսաներորդ դարի Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»,- գրել է նա իր էջում։

Հոկտեմբեր 16, 2020 at 11:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր