

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանական կողմը, սակայն, հրադադարը պահպանելու պայմանավորվածությունը խախտել է: Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
«Հոկտեմբերի 26-ի վաղ առավոտից ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,- նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Սա հակառակորդի` հրադադար սահմանելու պայմանավորվածության թվով երրորդ խախտումն է:
Հոկտեմբեր 26, 2020 at 16:37
