«Հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների». ՇՄ նախարարության կոչը միջազգային կազմակերպություններին

«Հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների». ՇՄ նախարարության կոչը միջազգային կազմակերպություններին

Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի վրա։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։

Կործանարար է ազդեցությունը նաև տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, որը ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը, որի բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև 4 տեսակ ներառված է  Բնության պահպանության միջազգային միության   (IUCN) Կարմիր ցուցակում: Վերոնշյալ տարածքը նաև բնակավայր է հանդիսանում այնպիսի հազվագյուտ և  անհետացող տեսակների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, գորշ արջը, բեզոարյան այծը, սև և գրիֆոնի անգղերը և այլն:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել վճռականորեն՝ դատապարտելու և դադարեցնելու ուժի կիրառումը Արցախի, խաղաղ բնակիչների և կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, մեղմելու այս տարածաշրջանում առկա  հումանիտար և բնապահպանական աղետները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբեր 21, 2020 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր