

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին ի իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել և հայտնել, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Հոկտեմբեր 26, 2020 at 17:05
