Չեխական «NESEHNUTI» հասարակական կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը

Չեխական «NESEHNUTI» հասարակական կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը

Չեխական «NESEHNUTI» հասարակական կազմակերպությունը մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ բաց նամակ է ուղղել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Թոմաս Պետրիչկովին:

«Մենք կո՛չ ենք անում անհապաղ դադարեցնել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումը Չեխիայից Թուրքիա և նախաձեռնել այդ միջոցառումների ընդունումը ողջ ԵՄ մակարդակի վրա: Մենք նաև պահանջում ենք հետաքննել և պարզել, թե ինչ արդյունքներ կարող է ունենալ «Czechoslovak Group» հոլդինգային ընկերության կողմից ռազմական տեխնիկայի արտահանումը Ադրբեջան: Մենք դա տեսնում ենք որպես արտաքին քաղաքականության առաջընթացի կարևոր քայլ, որի հիմնական նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ինչը միշտ պետք է առաջնային լինի զինամթերք արտադրող ընկերությունների շահերի մեջ»,- նշված է հայտարարության մեջ։

Հոկտեմբեր 22, 2020 at 13:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր