Սևանա լճից նախատեսվածից քիչ ջրառ է իրականացվել

Սևանա լճից նախատեսվածից քիչ ջրառ է իրականացվել

Սեպտեմբերի 25-ից դադարեցվել է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրբացթողումը: Ոռոգման սեզոնին՝ մինչև սեպտեմբերի 25-ը, Սևանա լճից  բաց է թողնվել 162 միլիոն 388 հազար խմ ջուր նախատեսված 170 միլիոն խմ-ի փոխարեն:

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է ներհոսել 174 միլիոն 918 հազար խմ ջուր: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.63 մ, ինչը 4 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 
 

Հոկտեմբեր 02, 2020 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր