ԱրմԻնֆո
Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացումը դանդաղ և դժվարությամբ է ընթանում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այդ մասին հայտարարել է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը:
«Առաջին խոչընդոտը մեր իներտությունն է, հասարակության յուրաքանչյուր անդամի և հասարակական կազմակերպության իներտությունը: Յուրաքանչյուր կազմակերպություն միայն իր գործով է զբաղվում, գործողություններում համախմբվածություն չկա»,- նշել է նա: Ա.Իսկոյանը հիշեցրել է, որ էկոլոգիական խնդիրների լուծման ընթացքում հաջողության հասել են միայն այն դեպքում, երբ հասարակական կազմակերպությունները միասնական ճակատով են ելույթ ունեցել, ինչպես Շիկահողի արգելոցի և Ջրվեժի անտառապարկի դեպքերում: «Այն փաստը, որ Թեղուտի հանքավայրի մշակման ծրագիրը մի շարք կազմակերպությունների դատարան դիմելու առիթ է դարձել, խոսում է այն մասին, որ հասարակական կազմակերպությունները գիտեն իրենց իրավունքները: Իսկ նշանակում է, որ Օրհուսի կոնվենցիան աշխատում է»,- ասել է նա: Ա.Իսկոյանը նվաճումների թվում նշել է այն, որ հանրապետությունում ստեղծվել է 13 Օրհուս-կենտրոն, և, բացի այդ, պարբերաբար ԶԼՄ-ների մասնակցությամբ հասարակական լսումներ են անցկացվում: «Մենք մաքսիմալիստմներ ենք և ցանկանում ենք, որպեսզի ամեն ինչ կատարվի արագ և հիմա: Սակայն գոյություն ունեն եվրոպական երկրներ, որոնք կոնվենցիայի իրականացման հարցում դժվարությունների են բախվում: Օրինակ, Անգլիան, որտեղ կոնվենցիան շատ բարդ է առաջ շարժվում, մասնավորապես, արդարադատության հասանելիություն առումով»,- նշել է Ա.Իսկոյանը:
Հայաստանը Օրհուսի պայմանագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 14-ին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության և բարեկացության նպատակով բարենպաստ շրջակա միջավայրի մարդու իրավունքների, տեղեկատվություն ստանալու իրավունքի, որոշումերի ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքի և շրջակա միջավայրին վերաբերող հարցերով արդարադատությանը դիմելու իրավունքի պաշտպանությանը:
Նոյեմբեր 06, 2009
