ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԷկոԼուր

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործը  ուղարկվել է լրացուցիչ հետաքննության: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց փաստաբան Նոնա Գալստյանը, նախնական հետաքննության ողջ ընթացքում առաջին անգամ իրավապահ մարմինները բավարարեցին պաշտպանության կողմից ներկայացված երկու միջնորդությունները:

Ներկայումս Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է զրպարտության մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչության քննիչները մի քանի անգամ փոխեցին Մարիամ Սուխուդյանի դեմ ուղղված մեղադրանքի հոդվածը: Մարիամ Սուխուդյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված ոչ մի հոդվածով:

Լրացուցիչ հետաքննությունը կվարի քննիչ Վիգեն Մեսրոպյանը, որը մինչեւ հիմա անցկացնում էր տվյալ գործով քննչական գործողություններ: «Մենք հույս ունենք, որ վերջնական արդյունքում արդարությունը կհաղթանակի եւ Մարիամ Սուխուդյանը կարդարացվի, իսկ պատիժը կկրեն իրական մեղավորները»,- հայտարարեց փաստաբան Նոնա Գալստյանը:

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ թիվ 2105809 քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուտաընկերության 2008թ. նոյեմբերի 13-ի հեռուստահաղորդման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին: Սկզբում Մարիամ Սուխուդյանը հրավիրվեց քննչական բաժին` որպես վկա: Հետո` 2009թ. օգոստոսի 11-ին, նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով` զրպարտություն: Օգոստոսի 15-ին մեղադրանքը վերաորակավորվեց «սուտ մատնություն»` 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ:  Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակավորվեց նախկին հոդվածով` զրպարտություն:

Նոյեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր