Երևանում և Հրազդանում նոր աղբայրեր կկառուցվեն. Ներկայացվել է աղբահանության համակարգի ռազմավարությունը

Երևանում և Հրազդանում նոր աղբայրեր կկառուցվեն. Ներկայացվել է աղբահանության համակարգի ռազմավարությունը

Նախատեսվում է երկու նոր աղբավայրերի շինարարության մեկնարկ Երևան և Հրազդան քաղաքներում: Այս մասին նշվել է հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի ունեցած աղբահանության համակարգի ռազմավարության ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագրի քննարկման ընթացքում: 

Ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն: Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:

Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Ներկայում ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես՝ ձեռք է բերվել թվով 59 տեխնիկա և 600 աղբաման: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Վարչապետն ընդգծել է նաև հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: 

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության

 

 

Օգոստոս 04, 2020 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր