

«Diving in Armenia» ակումբը Սևանա լճի հատակը մաքրելու ադյունքում մեկ բեռնատարի չափով անվադող է դուրս բերել լճի հակատից և այն ուղարկել սահման: Այս մասին տեղեկանում ենք «Diving in Armenia» ակումբի ֆեյսբուքյան էջից:
«Երեկ սուզորդներով Սևանի հատակից հավաքեցինք մի բեռնատար անվադող և ուղարկեցինք սահման։ Ուղղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»,- նշված է գրառման մեջ:
Լուսանկարները` "Diving in Armenia"
Օգոստոս 24, 2020 at 16:57