Երևանի փակ հանքերի տարածքների կանաչապատման հարցով Հայաստան կժամանի Իլ դը Ֆրանսի մասնագետը

Երևանի փակ հանքերի տարածքների կանաչապատման հարցով Հայաստան կժամանի Իլ դը Ֆրանսի մասնագետը
Երևանի փակ հանքերի կանաչապատման հարցն օրակարգում է։ Սույն թվականի մարտի 13-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Ներսիսյանը հայտնեց, որ Երևանի փակ հանքերի տարածքների կանաչապատման հարցով տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի շրջանային խորհրդի հետ: «Հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում կազմակեպել կոնկրետ հանքի գծով մասնագետի հետ, ով պետք է այցելի Հայաստան», - ասաց նա։ 
 
Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու ծրագրի շուրջ: Մեկ ամիս անց քաղաքապետարանի Բնապահպանության վարչությունից զեկուցել էին, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար չի համարում հանքերի կանաչապատումը, քանի որ հանքերում կան չմարված պաշարներ: Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը նշել էր, որ ուսումնասիրելու են բոլոր 11 փակ հանքերը և ամենանպատակահարմարը Գաջի գործարանի հարևանությամբ գտնվող տարածքների կանաչապատումն է, քանի որ գտնվում է մոտ բնակելի շենքերին։


Մարտ 13, 2023 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր