Հոսանքազրկման հետևանքով ԶՄՊԿ-ից արտահոսք է տեղի ունեցել

Հոսանքազրկման հետևանքով ԶՄՊԿ-ից արտահոսք է տեղի ունեցել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» («ԶՊՄԿ») ՓԲԸ-ում ս․թ․ ապրիլի 7-ի երեկոյան տեղի ունեցած հոսանքազրկման հետևանքով արտադրական հոսքաջրերը թափվել են Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «ԶՊՄԿ»-ն։ 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։

Աննխադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև՝ արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված:

Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:

Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի և Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Ապրիլ 08, 2023 at 18:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր