

Հայաստանը նախատեսում է ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ, որի գործարկումը կնպաստի թափոնների տեսակավորմանն ու վերամշակմանը, աղբավայրեր ուղղվող աղբի ծավալի կրճատմանը։ Այստեղ կարևոր դերակատարում են ունենալու համայնքները, որոնք պետք է նպաստեն թափոնների տեսակավորման գործընթացի կազմակերպմանը։
Էկոլուրն ուսումնասիրել է Մեծամոր, Աբովյան և Հրազդան համայնքների թափոնների կառավարումը և թե ինչ նախադրյալներ կան ԱԸՊ համակարգի ներդրման համար։ Տեսանյութում ներկայացվում է, թե նշված համայնքներից յուրաքանչյուրն ինչ խնդիրների է բախվում ոլորտում՝ սկսած թափոնների հավաքագրումից և տեսակավորումից մինչև վերամշակման ենթակառուցվածքների սահմանափակ հասանելիություն։ Միաժամանակ անդրադարձ է կատարվում նաև այն հնարավորություններին, որոնք կարող են ստեղծվել ԱԸՊ համակարգի ներդրման դեպքում։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մայիս 29, 2026 at 16:13
