Դաստակերտ գետի ջրերը հոսում են լքված պոչամբարի տարածքով

Դաստակերտ գետի ջրերը հոսում են լքված պոչամբարի տարածքով

Մարի Չաքրյան, Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի տեղեկատվության պատասխանատու, www.aarhus.am

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ վավերացրած Օրհուսի համաձայնագրով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով՝ Գորիսի Օրհուս կենտրոնը մոտ մեկ ամիս առաջ Բնապահպանության նախարարությունից տեղեկատվություն էր խնդրել դեռ 1952-1975թթ. պղնձի հանքավայրի շահագործման արդյունքում Դաստակերտ համայնքի տարածքում գոյացած պոչամբարի վիճակի վերաբերյալ, մասնավորապես ցանկանալով տեղեկանալ, թե այն պարունակում է, արդյոք, ռիսկեր շրջակա միջավայրի համար:

Հարցմանն ի պատասխան Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար է. Փիրումյանը տեղեկացրել է, որ Դաստակերտի պոչամբարում համալիր ուսումնասիրություն է կատարվել 1993թ.: Անհարեժշտությունից դրդված պոչամբարի տարածքում բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի աշխատակիցները դիտարկումներ են կատարել նաև 2011թ. և պարզել, որ այն շրջանցող ջրանցքի վթարման պատճառով Դաստակերտ գետի ջրերը հոսում են պոչամբարի տարածքով՝ չնշելով, սակայն, թե այս իրավիճակն ինչ և ինչ աստիճանի վտանգներ է պարունակում:

Այլ տեղեկություններ տրամադրելը նախարարության իրավասություններից դուրս համարելով՝ Է. Փիրումյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. ապրիլին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ղեկավարությամբ լքված պոչամբարների և դրանց հարող տարածքների քիմիական և երկրաբանական ուսումնասիրությունների միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել:

Գորիսի Օրհուս կենտրոնն առաջիկայում կդիմի նաև Արտակարգ իրավիճակների նախարարին՝ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար այս պոչամբարի ներկայացրած վտանգները պարզելու նպատակով:

Հուլիս 26, 2012 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր