Քիմիական նյութը լցվել է գետը

Քիմիական նյութը լցվել է գետը

A1+

Ղազախստանում գետն է թափվել ռազմական թունավոր նյութ՝ ցիանիդ, որը նախկինում օգտագործվել է որպես քիմիական զենք:

Թունավոր հեղուկը լցվել է Ղազախստանի Սեկիսովկա գետը՝ ոսկու արտադրամասերից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով:

ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ Ղազախստանի լրատվական ծառայությունները հայտնել են, որ գետի ջրերում թույնը 500 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:

Ղազախստանում հնարավոր են համարում թունավորված ջրերի ներթափանցումը՝ Ռուսաստան։

Տեղական կառավարման մարմինները կազմակերպել են շուրջօրյա հերթապահություն: Գետի երկայնքով ցուցանակներ են փակցվել՝ լողանալու եւ ջրից օգտվելու արգելման նշաններով:

Վերին-Օբսկում նույնիսկ դպրոցականներին հարկադիր արձակուրդ են ուղարկել:

Փորձագետները ենթադրում են, որ գետի էկոհամակարգի մաքրման համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Գետը ինքն իրեն կմաքրի, ասում են նրանք։ Թե մինչ այդ թունավորման ինչ դեպքեր կգրանցվեն՝ փորձագետները դժվարանում են պատասխանել:

Նոյեմբեր 03, 2011 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր