Մշակվում է Արփա և Եղեգիս գետերի ջուրը «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ տեղափոխելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը

Մշակվում է Արփա և Եղեգիս գետերի ջուրը «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ տեղափոխելու ջրօգտագործման  թույլտվության նախագիծը

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի «Արփա-Սևան» թունելով Արփա և Եղեգիս գետերի ջուրը Սևանա լիճ տեղափոխելու և ոռոգման նպատակով տարեկան 273810,240հազ․մ/տարի ջրածավալով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է Արփա գետի ջուրը տեղափոխել Սևանա լիճ և Վայքի տարածաշրջանի ինքնահոս ոռոգման համակարգ՝ ապահովելով Արփա գետում 12 ամիս 0.20 մ/վրկ բնապահպանական թողք։

Եղեգիս գետի ջուրը նախատեսվում է տեղափոխել Սևանա լիճ՝ ապահովելով Եղեգիս գետում 12 ամիս 0.30 մ/վրկ բնապահպանական թողք:



Նախագծի նախնական տարբերակի քննարկումը նշանակված է ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:00 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Նոյեմբեր 20, 2019 at 19:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր