ԷկոԼուր
Այսուհետ ջրօգտագործողները հնարավորություն կունենան իրենց սպասարկող ջրօգտագործման ընկերությունից (ՋՕԸ) տեղեկանալ նույն ոռոգման համակարգից սնվող այլ հողատարածքների ոռոգման ռեժիմի և դրանց փաստացի տրված ջրածավալների մասին:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ օրինագծի հիմնավորման՝ օրենքի կիրարկման շնորհիվ կբացահայտվեն ոռոգման գործընթացում տեղ գտած բացթողումները, թերացումները և չարաշահումները: Օրենքով նախատեսվում է, որ խախտումները երկու անգամից ավելի կրկնվելու դեպքում ՋՕԸ-ի վարչական խորհուրդը պետք է իրավախախտին զրկի ՋՕԸ-ին անդամակցելու իրավունքից: ՋՕԸ-ի պատասխանատուի կողմից իրավախատման դեպքում դրան ընթացք պետք է տրվի օրենքով սահմանված կարգով:
Նախատեսված է, որ օրենքում կատարված փոփոխությունները կհանգեցնեն ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպել էլ կկրճատեն բնագավառում չարաշահումները` միաժամանակ նպաստելով ջրի առավել թափանցիկ և արդյունավետ կառավարմանը:
Նոյեմբեր 14, 2019 at 10:23